Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 266 մեքենա. ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել
Ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ուժեղացված ծառայություն է իրականացրել Հայաստանի ողջ տարածքում, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 266 մեքենա։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Երեւանում իրականացրած ծառայության ընթացքում հատուկ տարածք են տեղափոխել 170 տրանսպորտային միջոց, որոնցից 23-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 147 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել 42 տրանսպորտային միջոց, որոնք շահագործվել են առջեւի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ։
Մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ՃՈ-ի ճանապարհապարեկային ծառայության ոստիկաննենը հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 96 տրանսպորտային միջոց։ 2 մեքենա շահագործվել է առանց համարանիշերի, 64-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, 12 վարորդ մեքենան վարել է ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով, 61-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 8 վարորդի երթեւեկության ընթացքում տրանսպորտային միջոցի տարբեր իրեր եւ առարկաներ փողոց նետելու համար։