Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Էդ թեյնիկը ոնց որ վերցրել՝ շպրտել եմ. դատախազը 8 տարի պահանջեց 20–ամյա Քրիստինեի մահվան մեջ մեղադրվող ամուսնու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 6–ին, կայացավ 2018թ. նոյեմբերի 12–ին Երևանում դաժան ծեծի հետևանքով մահացած 20–ամյա Քրիստինեի մահվան գործով հերթական դատական նիստը։

Գործով ամբաստանյալ Իլլարիոն Նունուշյանը՝ Քրիստինեի ամուսինը, քննության ընթացքում խոստովանել է մեղքը, հայտնել, որ զղջում է կատարվածի համար։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Նունուշյանը 2018թ. նոյեմբերի 11-ին ժամը 06:30-ի սահմաններում իր տանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խանդի հողի շուրջ վիճաբանել է իր կնոջ՝ Քրիստինե Իսկանդարյանի հետ։ Վիճաբանության ընթացքում ամուսինը շուրջ 5-10 րոպե ձեռքով, ոտքերով, ինչպես նաև մետաղյա ամրանով և մետաղյա թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել Քրիստինե Իսկանդարյանի գլխի, դեմքի, որովայնի, մեջքի, ինչպես նաև մարմնի մյուս մասերի՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս։

Հաջորդ օրը՝ ժամը 22:00-ին Էրեբունի բշժկական կենտրոնում Քրիստինեն գիտակցության չգալով մահացել է։

Նունուշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112–րդ հոդվածի 2–րդ մասի 14–րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

Դատաքննության ընթացքում ամբաստանյալն ընդունել է մեղքը և միջնորդել, որպեսզի գործը քննվի արագացված դատական կարգով։

Այսօրվա դատական նիստում մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Գագիկ Աղասյանը։ Նա նշեց, որ դատաքննության ընթացքում ապացուցվել է ամբաստանյալի մեղավորությունը, հիմնավորվել նրա կատարած արարքը։

Մեղադրողը, որպես Նունուշյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք նշեց հանցանք կատարելու համար զղջալը, խոստովանական ցուցմունք տալը, վարույթն իրականացնող մարմնին աջակցելը, իսկ որպես ծանրացնող հանգամանք դիտվեց այն, որ Նունուշյանը նախկինում դատապարտված է եղել՝ խմբի կազմում գողություն կատարելու համար, այսինքն ըստ դատախազի՝ առկա է հանցանք կատարելու ռեցիդիվ և դատվածությունը մարված չէ։

Այսպիսով, դատախազն առաջարկեց դիտավորությամբ Քրիստինեի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Նունուշյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման, այդ պատժաչափին գումարել Նունուշյանի նկատմամբ այլ գործով կիրառված 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Իլարիոն Նունուշյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք դրսևորել և հնարավորինս մեղմ պատժաչափ նշանակել ՝ հաշվի առնելով, որ նա հանցագործություն կատարելու պահին գտնվել է հոգեմետ դեղերի և ալկոհոլի ազդեցության տակ և չի գիտակցել իր արարքի հետևանքները, բացի այդ, զղջացել է կատարվածի համար և ինքնախոստովանական ցուցմունք տվել։

Փաստաբանը նաև նշեց, որ Նունուշյանն առաջին ամուսնությունից ունի երկու երեխա, որոնք սակայն գտնվում են նախկին կնոջ խնամքին։

Այսօրվա նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Իլարիոն Նունուշյանը։ Վերջինս հայտարարեց, որ կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել, պարզապես նրան դաստիարակելու նպատակով ծեծի է ենթարկել և չի գիտակցել հետևանքները։

Ամբաստանյալը նաև պատմեց, որ կինն իրենից գաղտնի իրենց մանկահասակ դստերը տեղափոխել է մանկատուն, որն էլ եղել է վերջին մեկ ամսում իրենց վիճաբանությունների պատճառներից մեկը։

Ըստ ամուսնու պատմածի՝ Քրիստինեն «կնոջը ոչ հարիր պահվածք ուներ», գիշերները ուշ էր տուն գալիս՝ տարբեր մեքենաներով, հայհոյում էր, խմում։

«Դեպքի օրը զանգահարեցի՝ չվերցրեց, զանգեցի տաքսու վարորդին՝ ասացի, եթե Քրիստինեն ձեզ հետ է՝ տուն ուղարկեք, սակայն նա վարորդին խնդրել է, որ ինձ ասի, թե իբր ինքը մեքենայում չէ։ Գիշերվա 3։30–ին գնացի տաքսու վարորդի ասած տեղը, որ իրեն գտնեմ, պարզվեց վարորդը խաբել է։ Լուսաբացին 4։30–ին եկավ, ես տանը նստած էի, մի հարց տվեցի ընդամենն իրեն՝ ասացի, Քրիստինե ջան, ինձ ճիշտն ասա՝ որտե՞ղ ես եղել, ինքը ժպտաց իմ երեսին, ու ես վեր կացա, մի երկու հատ իրեն հարվածեցի, էդ պահին ինքը հարվածեց իմ ոտքին՝ ես դրանից ավելի ջղայնացա, հետո թեյնիկով ուզեց ինձ հարվածել, էդ թեյնիկը ոնց որ վերցրել՝ շպրտել եմ, երևի ուժեղ կպել է իրեն»,– պատմեց ամբաստանյալը։

Նունուշյանի խոսքով, եթե ինքը կնոջը սպանելու մտադրություն ունենար՝ նրան կդանակահարեր։

«Ես կյանքումս կենդանու քարով խփած չկամ, բայց էդ ամեն ինչը մեջս հավաքվել էր։ Սեղանին 3–4 հատ դանակ կար դրած, բայց իմ մտքով անգամ նման բան չի անցել, ես ուղղակի ուզել եմ իրեն դաստիարակեմ, որ նման բան չանի, քանի որ արդեն 5–րդ անգամ էր ինքը նման բան անում։ Անգամ հարևանները բողոքել են, որ իրենց հայհոյանքներ է տվել, անգամ ուզել են զանգեն ոստիկանություն, բայց եղբորս կինը չի թողել՝ ասել է փոքր աղջիկ ունի»,–պատմեց ամբաստանյալը։

Իլարիոնը պատմեց, որ դեպքից հետո օգնություն է ցույց տվել տուժած կնոջը.

«Ես հարվածելուց հետո սրբիչը թրջել եմ՝ դրել եմ ճակատին, օգնություն եմ ցուցաբերել, գոռացել եմ՝ շտապօգնություն կանչեք, գնացել եմ հիվանդանոց։ Քննիչները գիտեին, որ Քրիստինեն մահացել է, բայց ինձ չձերբակալեցին այդ պահին, ես ինքնակամ եմ գնացել ոստիկանություն»,–ասաց նա։

Իլարիոնի խոսքով՝ կինը հոգեկան շեղումներ ուներ և դեղեր էր ընդունում, սակայն ինքը աչք է փակել դրա վրա, քանի որ վստահ է եղել, որ Քրիստինեն կփոխվի։

Ամբաստանյալը խնդրեց դատարանին՝ իր նկատմամբ հնարավորինս մեղմ պատժաչափ նշանակել՝ հավելելով, որ զղջում է կատարվածի համար։

Նշենք, որ դատաքննության ընթացքում Քրիստինեի հարազատները երբևէ չեն ներկայացել դատարան։ Գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Քրիստինեի հայրը դատարանին հասցեագրված դիմումում հայտնել է, որ դատարանից որևէ պահանջ չունի, պատժաչափի ընտրությունը թողնում է դատարանի հայեցողությանը, ինչպիսի դատավճիռ որ կայացնի դատարանը՝ չի բողոքի։

Հաջորդ դատական նիստում ամբաստանյալը հանդես կգա վերջին խոսքով։

դիտվել է 469 անգամ
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan