Մոուրինյո. 56 տարեկան եմ, բայց ինձ երեխա եմ զգում
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն Sky Sports-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է մարզչական կարիերայի վերսկսման հնարավորության մասին:
«Երբեք չեմ ափսոսում փոփոխությունների համար: Միշտ չէ, որ փոփոխությունները դեպի լավն են լինում, սակայն մենք պետք է նաև դասեր քաղենք սխալներից: 56 տարեկան եմ, սակայն ինձ երեխա եմ զգում: Դեռևս հանգստանում եմ և ոչինչ ասել չեմ կարող ապագայի մասին»,- ասել է Մոուրինյոն:
Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ անհամբերությամբ սպասում է առաջարկների, քանի որ չի կարողանում ապրել առանց ֆուտբոլի:
Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվեց 2018 թվականի դեկտեմբերին: