Վալվերդե. Ուղևորությունը ԱՄՆ հոգնեցնող է
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ նախամրցաշրջանային վերջին ուղևորությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ ակումբի համար:
«Այս ուղևորությունն անհրաժեշտ է ակումբին ֆինանսական խնդիրներ լուծելու համար, սակայն մրցաշրջանի մեկնարկից առաջ ԱՄՆ ուղևորվելն, իհարկե, հոգնացուցիչ կլինի թիմի համար: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի «Նապոլիի» հետ խաղերում խուսափենք վնասվածքներից»,- Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է իսպանացի մասնագետը:
«Բարսելոնան» ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին և 11-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի իտալական «Նապոլիի» հետ:
Իսպանիայի չեմպիոնը Մայամի է մեկնել առանց առաջատար Լիոնել Մեսիի, որը վնասվածք էր ստացել թիմի մարզման ընթացքում: