Էմերիին չհաջողվեց համոզել Կոսյելնիին. ֆուտբոլիստը Ֆրանսիայում է
Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնին մարզական կարիերան կշարունակի ֆրանսիական «Բորդոյում», հայտնում է Goal.com-ը:
33-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 6-ին ժամանել է Ֆրանսիա, որտեղ բուժզննում կանցնի «Բորդոյի» կազմում:
Լորան Կոսյելնիի տեղափոխության դիմաց «Բորդոն» «Արսենալին» կվճարի 5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կոսյելնին «Արսենալում» հանդես է գալիս 2010 թվականից: Անգլիական ակումբի կազմում ֆրանսիացի պաշտպանը մասնակցել է 255 հանդիպման՝ դառնալով 22 գոլի հեղինակ: