Վրաստանը դադարեցնում է Ադրբեջանից դիզվառելիքի ներմուծումը
Վրաստանը դադարեցնում է Ադրբեջանից դիզվառելիքի ներմուծումը, հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստաալիքը:
Հանրային հեռուստաալիքի տեղեկություններով՝ որոշման մասին հայտարարվել է վրացական Նավթ ներմուծողների միավորման կազմակերպած սեմինարի ժամանակ:
Նշվում է, որ Վրաստանում 2020 թվականի հունվարի 1-ից կարգելվի «Եվրո-4» ստանդարտի դիզվառելիքի օգտագործումը: Այդ օրվանից երկրում կօգհտագործվի միայն «Եվրո-5» ստանդարտին համապատասխանող դիզել:
Վրաստանում այս պատճառով կդադարեցվի Ադրբեջանից դիզելի ներմուծումը: Հաղորդվում է, որ դիզելը գնվելու է Ռուսաստանից: