ԵԼ. «Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո». Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» օգոստոսի 6-ին կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ:
Բուքմեյքերները կանխատեսում են Վարդան Մինասյանի գլխավորած թիմի հաղթանակը, որի գործակիցը 2․20 է։ «Սաբուրթալոյի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60 գործակցով, ոչ ոքին՝ 3․40։
«Հանրապետական» ստադիոնում տեղի ունենալիք հանդիպումը կմեկնարկի 19:00-ին: