Հայաստանի Կոմկուսը իր խորը մտահոգությունն է հայտնում Արցախում ներքաղաքական լարված իրավիճակի կապակցությամբ
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում Արցախում ներքաղաքական լարված իրավիճակի կապակցությամբ։
Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունում նշվում է.
«Իրավիճակը էլ ավելի կարող է սրվել վարչապետի կազմակերպած հավաքից հետո։ Դրանից կփորձեն օգտվել որոշակի ուժեր՝ ապակայունացնելով իրավիճակը, ելնելով իրենց նեղ անձնական, խմբային շահերից, ինչը անթույլատրելի է Արցախի դեպքում։ Պետք է գիտակցել, որ դա մեր վերջին երեսուն տարիների միակ նվաճումն է, ինչը մենք պետք է սրբորեն պահպանենք, քանի որ թշնամին միշտ գործում է և կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ Կոչ ենք անում կողմերին պահպանել սթափություն և ողջախոհություն, չգնալ արկածախնդրությունների, չսրել իրավիճակը և զերծ մնալ սադրանքներից։
Խնդիրները հարկավոր է կարգավորել բանակցային սեղանի շուրջ , ելնելով համազգային միասնությունից , այլ ոչ թե արևմուտքի նկրտումներին հագուրդ տալով, օգնության պատրվակի տակ, ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանոմ՝ տեղակայել ՆԱՏՕի խաղաղապահ ուժեր, դրանով դեմ գնալով Հայաստանի, ՌԴի ու Իրանի շահերին և վտանգելով մեր պետականությունն ու անվտանգությունը»: