Աջարիայի սևծովյան ափին փոթորկի պատճառով լողալն արգելվել է
Այսօր Աջարիայի սևծովյան ափին 3-4 բալանոց փոթորիկ է ֆիքսվում, բարձրացվել են կարմիր դրոշները եւ լողալն արգելված է, հայտնում է «Նովոստի – Վրաստան» -ը:
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բնակչությանը զգուշացնում է փոթորկի մասին եւ Աջարիայի հյուրերին ու բնակիչներին կոչ անում չմտնել ծով: Լողալ կարելի է միայն այն բանից հետո, երբ կարմիր դրոշները կփոխարինվեն սպիտակներով:
Բացի այդ փրկարարները նաեւ հիշեցնում են, որ լողափին չի կարելի առանց հսկողության թողնել երեխաներին, ինչպես նաև խիստ վտանգավոր է հարբած կամ խումհարի վիճակում ջուրը մտնելը:
Աջարիայում առատ տեղումներ են եղել, ինչի հետեւանքով արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են արտակարգ ռեժիմով:
Բաթումիի մի քանի փողոցներում խցանվել են ջրատար խողովակները, ինչի պատճառով ճանապարհները հեղեղվել են: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները: