Մեքսիկայի ԱԳՆ-ում Տեխասում հրաձգությունն անվանել են մեքսիկացիների դեմ ուղղված ահաբեկչություն
Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ ամերիկյան Էլ Պասո քաղաքի առեւտրի կենտրոնում հրաձգությունը մեքսիկացիների դեմ ուղղված ահաբեկչություն է:
«Մենք տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում ենք համարում՝ ուղղված մեքսիկա-ամերիկյան համակեցության եւ ԱՄՆ-ում մեքսիկացիների դեմ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Նրա խոսքով՝ Մեքսիկայի իշխանությունները մտադիր են դատարանում համապատասխան մեղադրանքներ առաջ քաշել:
Օգոստոսի 3-ին Էլ Պասոյի առեւտրի կենտրոնում տեղի էր ունեցել հրաձգություն: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը հայտարարել էր, որ տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է 20 մարդ:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ավելի ուշ հստակեցրել էր, որ Էլ Պասոյում հրաձգության հետեւանքով զոհվել էին 6 մեքսիկացիներ, եւս 7-ը վիրավորվել:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով 20 մարդ զոհվել է :