Ուեյն Ռունին մտադիր է մտնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբ
Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին մտադիր է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա ցանկանում է սկսել մարզչական կարիերա եւ ընդգրկվել անգլիական ակումբի մարզչական շտաբ, գրում է The Sun-ը։
33-ամյա Ռունիի պայմանագիրը «Դի Սի Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ դեկտեմբերի 31-ը։
Ռունին «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2004-2017 թվականներին՝ 559 խաղում խփելով 253 գոլ։
ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Ռունին մասնակցել է 22 հանդիպման, խփել 11 գոլ։