«Բարսելոնայի» փոխնախագահ․ Գիտենք, որ Նեյմարը երջանիկ չէ Փարիզում
«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները մեկնաբանել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին լուրերը։
«Մենք գիտենք, որ նա երջանիկ չէ Փարիզում, եւ այդ խնդիրը պետք է լուծեն նրանք, ովքեր Փարիզում են։ Նեյմարի ուղղությամբ բանակցություններ չկան, նրա տրանսֆերը բարդ է, մենք պասիվ կողմ ենք։ Այսօրվա դրությամբ այդ տրանսֆերը հնարավոր չէ»,- Կարդոների խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Ոչ պաշտոնական տվյալներով, ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին վաճառել 180 միլիոն եվրոյով։ Նա 2017-ին «Բարսելոնայից» Փարիզ տեղափոխվել է 222 միլիոն եվրոյով։