Փրկարարները ձորակի եզրին կախված ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
Օգոստոսի 4-ին, ժամը 20:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ավտոճանապարհի մոտ 33-րդ կմ-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: