Սիմոն Մինյոլեն հեռացավ «Լիվերպուլից»
Բելգիացի դարպասապահ Սիմոն Մինյոլեն անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բրյուգե», հաղորդում է բելգիական ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա խաղացողը կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Բրիտանական մամուլը գրում է, որ գործարքի գումարը 6 միլիոն ֆունտ ստերլինգ է։
Անցած մրցաշրջանում Մինյոլեն չի մասնակցել Պրեմյեր լիգայի ոչ մի հանդիպման։ «Լիվերպուլի» հիմնական դարպասապահի դերն անվիճելի զբաղեցրել է բրազիլացի Ալիսոն Բեքերը։