Սա Թրամփի պատասխանն է ՀՀ կառավարության որոշմանը՝ Սիրիա ուղարկելու ԱՄՆ-ի կողմից մարզված հայ սակրավորներին
«Ռուս վարձկանները Սիրիայում հարձակումներ են գործում ամերիկյան զինված ուժերի վրա, և հիմա Հայաստանն իր այս քայլով փաստացի դիվանագիտական ապաստարան է տրամադրում Ռուսասանի այդ գործողություններին։ Միացյալ Նահանգներն այսպիսով ուզում է ցույց տալ, որ ցանկացած որոշում ունենում է իր հետևանքները։ Սա Հայաստանի կառավարության ընդունած որոշումն է, և Միացյալ Նահանգներն էլ իրավունք ունի իր տեսակետը հայտնել։ Ուզում եմ ընդգծել, որ ես ամենևին էլ չեմ աջակցում Թրամփի վարչակազմին, բայց ամերիկյան կառավարությունն իրավունք ունի դադարեցնել օգնությունը, եթե կարծում է, որ այն ճիշտ նպատակին չի ծառայում։ Հայաստանի կողմից նույնիսկ խաղաղասիրական առաքելությամբ Սիրիա զորք ուղարկելը՝ Ասադին և Ռուսաստանի քաղաքականությանն այնտեղ աջակցելու նպատակով, պոպուլյար որոշում չէ և չի դիտվել իբրև բարեկամական քայլ Միացյալ Նահանգների նկատմամբ»։
Ամերիկայի հայկական կազմակերպություններն ու հայամետ լոբբիստները, մատնանշելով 2018 թ․ դրական փոփոխությունները Հայաստանում և երկրի նկատելի ժողովրդավարական առաջընթացը, լուրջ ջանքեր են գործադրում, որպեսզի այս իրողությունները արտացոլվեն հայ-ամերիկյան հարաբերություններում, և Միացյալ Նահանգները, որպես ժողովրդավարության աջակից, մեծացնի իր օգնությունը թե՛ Հայաստանի կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումներին և թե՛ Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը, իրականացվող մարդասիրական ծրագրերին։ Միացյալ Նահանգներն աշխարհում երկրորդ երկիրն է Հայաստանից հետո, որը, չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը, ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: