Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը` հունահռոմեական ըմբշամարտի Poland Open մրցաշարի 87 կգ քաշայինների հաղթող
Վարշավայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Poland Open մրցաշարի 87 կգ քաշայինների հաղթողի կոչումը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը։ Եզրափակիչում նրա մրցակիցը Հայաստանի թիմի անդամ Մաքսիմ Մանուկյանն էր։
60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը նվաճել է բրոնզե մեդալ։
72 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր էր դարձել մեծահասակների հավաքականում նորամուտը նշած Մալխաս Ամոյանը։