Գվարդիոլան դեղին քարտ ստացած առաջին մարզիչն է Պրեմյեր լիգայում
«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձավ Պրեմյեր լիգայի մարզիչներից առաջինը, որը դեղին քարտ ստացավ։
Անգլիայի Սուպերգավաթի խաղում Գվարդիոլան 41-րդ րոպեին չափազանց բուռն արձագանքեց խաղադաշտում տեղի ունեցածին՝ դիմելով չորրորդ մրցավարին։ Հանդիպման գլխավոր մրցավար Մարտին Աթկինսոնը 48-ամյա մարզիչին նման վարքի համար զգուշացրեց դեղին քարտով։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց փոխչեմպիոն «Լիվերպուլին» եւ երկրորդ տարի անընդմեջ նվաճեց սուպերգավաթը։
Pep Guardiola is the first Premier League manager to be shown a yellow card.
That didn't take long