Ռուս կինը դատի է տվել ՆԳՆ-ին Վիետնամ կատարած անհաջող այցի համար
Պերմի շրջանի Կրասնոկամսկի բնակչուհին դատի էր տվել Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչությանը եւ շահել դատը, սակայն դժգոհ էր մնացել փոխհատուցված գումարի չափով, հաղորդում է Լենտա․Ռու-ն՝ հղում կատարելով Կրասնոկամսկի քաղաքային դատարանին։
2018 թվականի օգոստոսին Անաստասիան տուրիստական գործակալությունից ձեռք էր բերել ուղեգիր դեպի Վիետնամ ամանօրյա տոներին մեկնելու համար եւ պատրաստել էր արտասահմանյան անձնագիրը։ Դեկտեմբերին դստեր հետ միասին նրանք ժամանել էին Եկատերինբուրգ, որտեղից պետք է մեկնեին Նյաչանգ։ Սակայն անձնագիրը ստուգելիս պարզ էր դարձել, որ արտասահմանյան անձնագրի որոշ էջերի վրա բացակայում է Դաշնային միգրացիոն ծառայության կնիքը, ինչի հետեւանքով ընտանիքին մերժել էին մեկնել երկրից։
Հաջորդ օրն Անաստասիան կնքել էր անձնագրի անհրաժեշտ էջերը եւ մեկնել Մոսկվա Նյաչանգ ուղեւորվելու համար։ Արդյունքում կնոջ հանգիստն իր դստեր հետ մեկնարկել էր երկու օր ուշ։ Բացի այդ, ընտանիքը լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր կրել շուրջ 60 հազար ռուբլու չափով։
Տուն վերադառնալիս Անաստասիան դիմել էր դատարան ֆինանսական կորուստներն ու բարոյական վնասը փոխհատուցելու համար։ Դատարանը բավարարել էր կնոջ հայցը մասնակի․ բարոյական վնասի հատուցման չափը կրճատվել էր մինչեւ 10 հազար ռուբլու չափով յուրաքանչյուրի համար։ ՆԳՆ-ը պարտավորվել էր նաեւ վճարել Անաստասիային բարոյական վնասի փոխհատուցում 42 հազար 605 ռուբլիի չափով։
Դատարանի որոշումը կնոջը չէր բավարարել․ նա բողոքարկել էր այն ավելի բարձր ատյաններում։