Կորել է քաղաքացի. փրկարարները նրան որոնում են գետում
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակիչ է կորել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել:
Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: