Խորհրդային շրջանի մուլտհերոսներով «Գահերի խաղի» մասին կոմիքսների հեղինակին «Սոյուզմուլտֆիլմ»-ում աշխատանք են առաջարկել
Սիքթիվքարից նկարիչ Պրոկոպի Ուլյաշովին առաջարկել են աշխատանք «Սոյուզմուլտֆիլմում», երբ նա հրապարակել է խորհրդային մուլտֆիլմների հերոսներին «Գահերի խաղի» կերպարներում։ Նա կարող է սկսել իր աշխատանքն արդեն սեպտեմբերից, ՌԻԱ Նովոստի-ին պատմել է ստուդիայի կառավարման վարչության ղեկավար Յուլիանա Սլաշեւան։
Երբ նկարիչը հրապարակել էր սոցիալական ցանցերի իր էջում իր աշխատանքները, Ուլյաշովին անվանվել էին «տաղանդավոր եւ սրամիտ» եւ նշել, որ կհրավիրեն ստուդիա համագործակցության հեռանկարները քննարկելու համար։
«Սոցիալական ցանցերում Պրոկոպիի նկարների անհավանական հաջողությունից հետո մենք հրավիրել ենք նրան «Սոյուզմուլտֆիլ» էքսկուրսիայի եւ հարցազրույցի նկատակով։ Նա իսկապես շատ տաղանդավոր երիտասարդ է բազմաթիվ կրեատիվ գաղափարներով, այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք նրան աշխատանք Մոսկվայում։ Ես կարծում եմ, որ սեպտեմբերին Պրոկոպին կսկսի աշխատել նոր պաշտոնում»,-պատմել է գործակալության զրուցակիցը։
Նկարիչը պատկերել է «Դե, սպասիր» մուլտֆիլմից Նապաստակին ու Գայլին Արյա Սթարքի եւ Սանդրա Քլիգանի կերպարում, «Մալչուկն ու Կառլսոնը» մուլտֆիլմի հերոսներին վերածել էր Ջոֆրի Բարաթեոնին ու Թիրիոն Լանիսթերին, իսկ Վինի Թուխը դարձել էր Սեմվել Թարլին, Պյատաչոկը՝ Ջոն Սնոուն։ Հեղինակի կատարմամբ Չեբուրաշկան ստանձնել էր Դեյներիս Թարգարիենի դերը վիշապ Գենայի հետ միասին։