Տեխասի առևտրի կենտրոնի այցելուն երեխաներին փրկել է հրաձգությունից
Էլ-Պասոյում պատահական գնորդը կարողացել է հրաձգությունից փրկել առևտրի կենտրոնի տարածքում խուճապահար վազող երեխաներին:
Ըստ News.ru-ի՝ տղամարդը գտնվել է սպորտային խանութում, երբ մի փոքր երեխա ներխուժել է սրահ և բղավել, որ անծանոթը կրակում է: Տղամարդը միանգամից չի հավատացել դրան, բայց հետո ինքն էլ է լսել մարդկանց ճիչերը ու կրակոցները:
Տղամարդը տեսել է, որ բազմաթիվ փոքր երեխաներ ամբողջովին մենակ խուճապահար վազվզում են խանութի կայանատեղիում: Նա գրկել է երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր։
Ոստիկաններն ավելի ուշ նրան բերման են ենթարկել զենք ունենալու պատճառով, բայց այն բանից հետո, երբ նա ապացուցել է իր՝ զենք կրելու օրինականությունը, ազատ է արձակվել:
Քիչ առաջ Operativ րատվականը հաղորդել էր, որ Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով 20 մարդ զոհվել է: Մանրամասները ներկայացված էին նաև տեսանյութում: