3 տարեկան սիամական երկվորյակները 30 ժամ տևած վիրահատությունից հետո առանձնացվել են
Գանգերով սերտաճած երկու բանգլադեշցի աղջիկները 30 ժամ տեւած վիրահատությունից հետո բարեհաջող առանձնացվել են:
New York Post-ը հաղորդում է, որ սիամական երկվորյակներին առանձնացնող վիրահատությունը ստացել է «Ազատության վիրահատություն» (Operation Freedom) անվանումը եւ անցկացվել է Բանգլադեշի եւ Հունգարիայի բժիշկների կողմից: Հունագարական կողմից դրան մասնակցել է 35 բժիշկ Անդրաս Չոկայի (Andras Csokay) գլխավորությամբ:
Նախօրեին ռազմական հոսպիտալում անցկացված վիրահատական միջամտությունից հետո աղջիկների վիճակը կայուն է գնահատվում:
Ընդհանուր առմամբ երկվորյակներին առանձնացնելու համար 3 վիրահատություն է պահանջվել:
Անցյալ տարի Դաքքայում կատարվել է ներուղեղային երակի բաժանում, իսկ այս տարվա սկզբին Բուդապեշտում երկվորյակներին փափուկ հյուսվածքների լայնացման համար հատուկ համակարգ է փոխպատվաստվել: