Խոշոր հրդեհ է բռնկվել Ագարակաձոր եւ Գնշիկ գյուղերի հարակից լեռներում (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 3-ին, հրշեջ-փրկարարները՝ զինվորների եւ բնակիչների օգնությամբ, կարողացել են մարել խոշոր հրդեհը, որը բռնկվել էր Ագարակաձոր եւ Գնշիկ գյուղերի հարակից լեռներում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։
Մարզպետը նաեւ գրել է, որ այրվել է միայն չոր խոտածածկ տարածք, եւ միասնական աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել խուսափել լուրջ հետեւանքներից։