Գոշ գյուղի վթարի հետեւանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Վթարի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխված մեր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից երկուսը միայն ունեն ձեռքի կոտրվածք, վաղը կանցնեն լրացուցիչ բուժ.զննություն Կոտայքում կամ մայրաքաղաքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ. անձնակազմին
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմին՝ իրենց մասնագիտական պարտականությունների հանդեպ անմնացորդ նվիրումի եւ մեր քաղաքացիների նկատմամբ արհեստավարժ ու սրտացավ վերաբերմունքի համար։
Առողջություն եմ մաղթում մեր ապաքինվողներին։ Անփորձանք երթեւեկ բոլորիդ»։