«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է Պրեմյեր լիգայի վաղ մեկնարկից
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհել է, որ Անգլիայի առաջնություոնը մեկնարկում է արդեն օգոստոսի 9-ին։
«Չեմ հասկանում՝ ինչու է Անգլիայի Պրեմյեր լիգան այսքան շուտ մեկնարկում։ Այս հարցը պետք է քննարկել։ Ես զրուցել եմ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։ Իտալիայի առաջնությանը մասնակցում է 20 թիմ, բայց մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 24-ին։
«Նապոլիի» պաշտպան Կուլիբալին Մանեի հետ մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, բայց ստացել է 4 շաբաթ հանգիստ։ Նա դեռ հանգստանում է, իսկ Մանեն արդեն մարզվում է «Լիվերպուլում»։ Եվրո-2020-ը չի կարող լինել հիմնավորում»,- Կլոպի խոսքը մեջբերում է AS-ը։
«Լիվերպուլի» համար մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 4-ին։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի կունենա Անգլիայի Սուպերգավաթի խաղը։ Մրցակիցը չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է։