20 տարի. «Արսենալն» անդրադարձել է պատմական օրվան
Լոնդոնի «Արսենալի» համար օգոստոսի 3-ը պատմական օր է. 20 տարի առաջ՝ 1999 թվականին «զինագործների» կազմը համալրել է ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին, որն ակումբի պատմության մեջ մնաց որպես լեգենդ:
Անրիի ձեռքբերման համար 1999-ին «Արսենալը» «Յուվենտուսին» վճարեց 11 միլիոն ֆունտ ստերլինգ: Անգլիական ակումբի կազմում Անրին մասնակցել է 258 հանդիպման՝ դառնալով 175 գոլի հեղինակ:
Անրին «Արսենալում» անցկացրեց 8 տարի, այնուհետև՝ 2007 թվականին տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»: