ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է իրեն ոչ ձեռնտու համաձայնագրերը խախտելու ձգտման մեջ
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է իրեն ոչ ձեռնտու համաձայնագրերը խախտելու ձգտման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտումը հաստատում է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի այս կամ այն պատճառով իրեն ոչ ձեռնտու համաձայնագրերը խախտել: Դա կհանգեցնի սպառազինությունների վերահսկման գոյություն ունեցող համակարգի փաստացի դեմոնտաժին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել էր, որ պայմանագրի գործողությունը դադարեցվել է օգոստոսի 2-ից ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ռուսաստանը հայելային միջոցներ է ձեռնարկել: