Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են Ճավա կղզում ցունամիի վտանգի մասին
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են երկրաշարժից հետո Ճավա կղզում ցունամիի վտանգի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Reuters-ի հաղորդմամբ՝ բնակչությանը կարգադրվել է որքան հնարավոր է շուտ տեղափոխվել շրջաններ, որոնք անհասանելի են ցունամիի համար:
Ինդոնեզիայի արեւմուտքում Սումատրա կղզու ափին երկրաշարժ էր տեղի ունեցել 6,9 մագնիտուդ ուժգնությամբ: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տանգերանգ քաղաքից դեպի հարավ-արեւմուտք 261 կմ հեռավորության վրա, որտեղ մոտ 1,3 մլն մարդ է բնակվում: Երկրաշարժի խորությունը գտնվել է 10 կմ խորության վրա: