Ջոնսոնի նստավայրում եւ թորի շտաբում Brexit-ի օրվա հետհաշվարկով ժամացույց է հայտնվել
ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օրվա հետհաշվարկով ժամացույցները վերջին երկու օրում հատնվել են իշխող Պահպանողական կուսակցության միանգամից երկու գրասենյակներում՝ թորի գլխավոր գրասենյակում եւ վարչապետի նստավայրում, որը զբաղեցնում է կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնը, գրում է Daily Mirror-ը:
Վերջինիս տեղեկություններով՝ սկզբում վայրկյանաչափով ժամացույցը չորեքշաբթի կուսակցության գրասենյակում տեղադրել է թորիի նախագահ Ջեյմս Քլեվերին: Եվ արդեն հինգշաբթի ժամացույցը հայտնվել է Դաունինգ սթրիթում, որտեղ պետք է արժանի տեղ գտնի Ջոնսոնի աշխատասենյակում:
Վայրկյանչափը ժամանակը մոտեցնում է «իքս» ժամին՝ բրիտանական ժամանակով հոկտեմբերի 31-ի 23:00-ին կամ միջին եվրոպական ժամանակով նոյեմբերի 1-ի կեսգիշերին, երբ Բրիտանիան, եւ Ջոնսոնի եւ կառավարության անդամների խոստմամբ, կլքի ԵՄ-ն:
Ժամացույցը ժամանակը հաշվում է 4 ցուցանիշներով. էլեկտրոնային թվատախտակի ձախ մասում գտնվում է մնացած օրերը ցուցադրող պատուհանը: Իսկ քիչ հեռու՝ մի փոքր աջ, տեղադրված են 3 այլ պատուհաններ, որոնցում փոխվում են ժամերը, րոպեները եւ վայրկյաները:
Հետհաշվարկով վայրկյանաչափի մոդելն արտադրում է Wharton Intelligent Time Systems ընկերությունը: Առցանց այդ ժամացույցը կարելի է գնել 857 ֆունտով կամ 710 դոլարով: