ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ պաշտպանության նախարարությանը և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հսկողություն սահմանել Եռաբլուրի տարածքում (Տեսանյութ)
Երեկ՝ օգոստոսի 1-ին, երեկոյան 20:00 հատվածում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում անցկացնում էր մոմավառություն:
Երիտասարդական միության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ պաշտպանության նախարարությանը և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հսկողություն սահմանել Եռաբլուրի տարածքում:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմները:
Դեպքի առիթով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր ուսումնասիրել Եռաբլուրում տեղի ունեցածը:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն և պարզեն կատարվածը»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել էր ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Ժողովուրդ» թերթն էլ նոր մանրամասներ էր հայտնել հանցագործի դրդապատճառների մասին՝ «Եռաբլուր»–ի պղծման գործով հայտնաբերված Գ. Մնացականյանը ասել է, թե (Բարձրյալը) իրեն հանձնարարել էր. «Ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին». Հոգեկան շեղում թե՞ սատանիստական ծիսակարգեր, գրել էր թերթը:
Տեսանյութը՝ և լուսանկարը՝ Tert.am-ի