Մեկ հոգի աշխատանքից հեռացրել ենք. էլեկտրամոբիլների վրա փակցրել ենք, որ սպասարկումն անվճար է. Անանյան
Մեկ հոգի աշխատանքից հեռացրել ենք այդպիսի կասկած ունենալով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Մեղրիի մասքատանը տեղի ունեցածին, երբ մաքսային ծառայության էլեկտրամոբիլի աշխատակիցները յուրաքանչյուր տեղափոխման համար 1000 դրամ են վերցնում քաղաքացիներից:
«էլեկտրամոբիլների վրա հայերեն ու պարսկերեն փակցրել ենք, որ սպասարկումն անվճար է: Բայց նաեւ ներքին քննություն ենք իրականացնելու, հետուողական ենք լինելու»,-հայտարարեց Անանյանը:
Նշենք, որ ավելի վաղ Operativ լրատվականը հղում կատարելով Hetq.am-ի նկարահանած տեսնայութին, հաղորդել էր, որ էլեկտրամոբիլի վարորդը մարդկանցից հազարական դրամ է վերցնում նրանց եւ ապրանքները չեզոք գոտուց սահման հասցնելու համար: