«Արդեն ունենք հետաքրքիր ու տարբերվող երգեր և շատ արտիստիկ երեխաներ». «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հայտագրման փուլի մանրամասները
Սեպտեմբերին Առաջին ալիքի ուղիղ եթերում կհեռարձակվի «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, որը հնարավորություն է պատանի կատարողների համար ցուցադրելու իրենց տաղանդն ու հաղթելու դեպքում՝ ստանալու ուղեգիր դեպի «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթ, որն այս տարի տեղի կունենա Լեհաստանում: Այս պահին ընթանում է նախագծի հայտագրման փուլը, որը կավարտվի ուղիղ տասը օրից՝ օգոստոսի 10-ին:
Մինչ այդ, NEWS.am STYLE-ը զրուցել է «Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանի եւ Դավիթ Ծերունյանի հետ բացահատելու համար, թե ինչ փուլում են նախագծի նախապատրաստական աշխատանքները, ինչ հայտեր են ստացել ու ինչ են ակնկալում մասնակիցներից:
«Տպավորություններն ավելի, քան դրական են: Յուրաքանչյուր տարի անհամբերությամբ սպասում ենք բոլոր հայտերին, քանի որ մեր փոքրիկներն, իսկապես, շատ տաղանդավոր են։ Այս տարի ստացված հայտերում արդեն ունենք հետաքրքիր ու տարբերվող երգեր եւ շատ արտիստիկ երեխաներ։ Նախագծին դիմողների շարքում տեսնում ենք նաեւ նախորդ տարվա մասնակիցներին, ինչը շատ ուրախալի է։ Կան մասնակիցներ, որոնք արդեն բավականին ճանաչված են Հայաստանում, մասնակցել են արտերկրում անցկացվող հեղինակավոր մրցույթների։ Կան նաեւ երեխաներ, որոնց համար «Դեպի Մանկական Եվրատեսիլը» կլինի առաջին մեծ քայլը»,-ասում է Անուշիկն ու հավելում,-«Կարծում եմ` հենց սա է մեր նախագծի հաջողության գրավականը։ Այն յուրօրիանակ հարթակ է բոլոր երեխաների համար՝ գտնելու կամ մեծացնելու իրենց լսարանը, ամրապնդելու իրենց մասնագիտական կարողությունները, ձեռք բերելու նոր ընկերներ եւ, իհարկե, հասնելու բաղձալի երազանքին՝ ներկայացնել Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»։
Ըստ Դավիթի՝ նախագծի ձեւաչափում լուրջ փոփոխություններ չեն լինելու:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: