Հակառկորդը մեր ինժեներական աշխատանքներին (դիրքերի բարեկարգում եւ ամրապնդում) խանգարելու փորձեր է ձեռնարկում. Սամվել Ասատարյան
Սահմանային լարվածությունն ադրբեջանցի դիպուկահարների գործողությունների հետեւանք է: Այս մասին ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատարյանը:
«Հակառկորդը մեր ինժեներական աշխատանքներին (դիրքերի բարեկարգում եւ ամրապնդում) խանգարելու փորձեր է ձեռնարկում: Միաժամանակ հրկիզումների միջոցով մաքրվում է դիպուկահարների համար տեսադաշտը՝ դրանով իսկ նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելով», - ասաց նա:
Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հուլիս նախորդ տարվա համեմատ, զոհերի թիվը նվազել է ավելի քան հինգ անգամ: «Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Մարտական ոգին ինչպես եւ նախկինում բարձր է», - եզրափակեց գնդապետ Ասատրյանը: