Մոսկվայում ձերբակալվել է ճամպրուկում հայտնաբերված բլոգերուհու մարդասպանը
Ձերբակալվել է ռուս բլոգերուհու սպանության մեջ կասկածվող տղամարդը. կնոջ մարմինը հայտնաբերվել էր Մոսկվայի արեւմուտքում գտնվող բնակարանում՝ ճամպրուկի մեջ: Այդ մասին երեքշաբթի՝ հուլիսի 30-ին Լենտա.ռու-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:
Իվանովայի խոսքով՝ կասկածյալն ավելի վաղ դատապարտված տղամարդ է՝ ծնված 1986 թվականին: Առաջիկայում նա կհարցաքննվի քննիչների կողմից եւ կմասնակցի քննչական այլ գործողություններում:
Բլոգեր կնոջ սպանության մասին հայտնի էր դարձել հուլիսի 27-ին: 27-ամյա կնոջ՝ ճամպրուկի մեջ մերկ մարմինը հայտնաբերել էր տղամարդը, որից կինը վարձակալում էր բնակարանը: Զոհը բժշկական համալսարաններից մեկի ուսանողուհի էր եւ հայտնի բլոգեր, որն ուներ ավելի քան 80 հազար հետեւորդ սոցիալական ցանցերում: Նա գրում էր ուսման, դիմահարդարման եւ ճանապարհորդությունների մասին:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ կնոջ սպանության պատճառը կարող էր լինել նրա նախկին երկրպագուի խանդը: Նշվել է, որ կինը պահպանում էր հարաբերությունները նախկին սիրեցյալի հետ, որը խանդում էր նրան այլ տղամարդկանց նկատմամբ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Մոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են հայտնի բլոգերուհու՝ դանակահարված և մերկ վիճակում :
Այնուհետև Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ Մոսկվայում բլոգերին կարող էին սպանել և մարմինը ճամպրուկում թաքցնել խանդի պատճառով :