«Բավարիայի» մարզիչը ներողություն է խնդրել Գվարդիոլայից
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» խորվաթ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ներողություն է խնդրել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից եւ «Բավարիայի» ղեկավարությունից անգլիական ակումբի եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեի տրանսֆերի վերաբերյալ հայտարարության համար։
Կովաչը նշել էր, որ «Բավարիան» կգործադրի բոլոր ջանքերը Սանեին այս ամռանը ձեռք բերելու համար։
«Մենք քննարկել են այս իրավիճակը ակումբի ղեկավարության հետ։ Ընդունել եմ սխալս, արդեն խոսել եմ Գվարդիոլայի հետ եւ ներողություն խնդրել։ Կորձեմ լինել ավելի զուսպ։ Ներողություն եմ խնդրել նաեւ ակումբից»,- Կովաչի խոսքը մեջբերում է Bild-ը։
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։