Հայ Դատն աշխատում է Հայաստանին 40 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու օրենքի ընդունման ուղղությամբ
Հայ Դատն աշխատում է Հայաստանին 40 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու օրենքի ընդունման ուղղությամբ: Մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանին Իրանի հետ սահմանի ամրապնդման համար 100 մլն դոլարի տրամադրման մասին տեղեկությունը ֆեյք է:
Հովսեփյանը հիշեցրեց, որ հայտնի 907-րդ փոփոխությունը ԱՄՆ-ին արգելում է Ադրբեջանին ուղղակի ռազմական օգնություն տրամադրել:
Հովսեփյանը պարզաբանեց, որ Բաքուն փող կստանա՝ այլ գումար, սակայն այլ նպատակների համար, առաջին հերթին մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուծման համար:
2020 թվականի ծրագրերի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանին հատկացնել 45 միլիոն, իսկ Արցախին ՝ 5 միլիոն: Ներկայումս Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել նախագիծ ՝ Հայաստանին 40 միլիոն գումարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին: Սակայն Հովսեփյանը նշեց, որ ԱՄՆ-ն այժմ արտաքին օգնության կրճատման քաղաքականություն է վարում: Հայաստանը անկախության հռչակման պահից ի վեր ԱՄՆ կողմից 2 միլիարդի չափով օգնություն է ստացել, Արցախը նույն ժամանակահատվածում ՝ շուրջ 45 միլիոն դոլար: