Ռուստամ Բադասյանը ճաշի է հրավիրում տարբեր պրոֆեսիոնալների և նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է .
« «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները և հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ և նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն։
Մեր տեղեկություններով՝ Բադասյանը վերջին օրերին այդպիսի մարդկանց ճաշի է հրավիրում և այդ ժամանակ փորձում նրանց համոզել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվեարկեն կոնվենցիայի նախագծի ընդունման համար, միայն լավ խոսքերով բնութագրել այն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: