Հայտնի ֆուտբոլիստը պատմել է Թինա Քանդելակիի հետ սեռական հարաբերության մասին
«Դինամո» ուկրաինական ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Արտյոմ Միլեւսկին հյուրընկալվել է YouTube-յան «КраСава» հաղորդմանը։ Սպորտսմենը հայտնի է դարձել ոչ միայն գոլերով, այլեւ սկանդալներով։ Վերջին տարիներին նա հանդես է գալիս Բրեստի «Դինամոյի» կազմում։ »
Ուկրաինական եւ բելոռուսական ֆուտբոլիստի հաշվին կան նաեւ սիրային հաղթանակներ։ «Բրեստ-Դինամոյի» հարձակվողը խոստովանել է, որ գրավել է Թինա Քանդելակիի ուշադրությունը։
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ «Матч ТВ» ալիքի ապագա գլխավոր պրոդյուսերի մտերմությունը տեղի է ունեցել 2006թ․-ին։ «Երիտասարդ տարիքում սեքս եղել է շատերի հետ։ Կոնկրետ՝ այո կամ ոչ։ Այո։ Սակայն այն վաղուց էր՝ երիտասարդ տարիքում։ Նա Կիեւ էր եկել նկարահանելու «Ամենախելացին»։ Ինչպես ինձ պատմել էի, ընկերուհիների հետ ռեստորանում նստած հարցրել է, ով է այժմ ամենանոչաձեւ ֆուտբոլիստն ու համարն է խնդրել», - նշել է Միլեւսկին։
Արտյոմի խոսքերով, Թինան ինքն է զանգահարել։ Ֆուտբոլիստն ասում է, որ լսել էր հաղորդավարուհու մասին, սակայն չգիտեր, թե ինչպիսի տեսք ունի նա։ «Եվ ահա, զանգ եմ ստանում, նա ասում է․ «Բարե, Միլեւսկին, ես նրան պատասխանում եմ․ «Բարեւ Ձեզ», անծանոթ համար է ամեն դեպքում։ Զրույցը չէր ստացվում, հեռախոսն անջատեցի։ Սակայն հետո ինչ-որ կերպ հանդիպեցինք, շփվեցինք։ Նա հիանալի է, անկեղծ, ես մեծ բարեւ եմ փոխանցում», - խոստովանել է ֆուտբոլիստը։
2014թ․-ից Քանդելակին ամուսնացած է «Ռոստեխ»-ի տնօրեն Վասիլի Բրովկոյի հետ։ Վերջերս նա ամուսնական պայմանագիր է ստորագրել։ Այսօր հեռուստադիվան հետեւել է Միլեւսկուն եւ անկեղծացել է։
«Պարադոքս է, բայց փաստ․ եթե ամուսնացած չլինեի, չեմ պատկերացնում, թե ինչպես կամուսնանայի քյժմյքն պայմաններում․․․ Պատրաստ չեմ կախված լինել տղամարդուց, տեղ տալ նրա քմահաճություններին՝ բարեկեցիկ կյանքի փոխարեն․․․ Պատրաստ չեմ ձեւացնել հաճույք, այդ թվում սեքսում, որպեսզի բարձրացնեմ տղամարդու ինքնագնահատականը․․․ Չեմ հասկանում այն տղամարդկանց, որոնց կանայք ձեւացնում են, թե իրենց լավ են զգում, քանզի դա ձեւականություն է եւ ձեր միակ կյանքը պատրանքի են վերածում։ Այդ հարաբերություններում սեր չկա», - նշել է Թինան։