Ուկրաինայի դատարանը կալանքի տակ է վերցրել Իզմայիլ նավահանգստում կալանավորված ռուսական NEYMA լցանավը
Ուկրաինայի դատարանը կալանքի տակ է վերցրել հուլիսի 25-ին Իզմայիլ նավահանգստում կալանավորված ռուսական NEYMA լցանավը։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 30-ին, տեղեկացրել է գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը Facebook-ում, տեղեկացնում է Կորեսպոնդենտ.net-ը։
«Դատարանի կողմից համապատասխան միջնորդության դիտարկման արդյունքներով կալանք է դրվել նշված նավի վրա՝ խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերով։ Մենք դա արեցինք»,- ասվում է հաղորդագրությունում։
Նա նաեւ նշել է, որ ուժայինները պարտավոր չէին տեղեկացնել Ռուսաստանի հյուպատոսին նավի վրա քննչական գործողությունների մասին։