Արթուր Վայլոյանը կմասնակցի Երևանում կայանալիք WCIT 2019-ին
Կրիպտոակտիվների ուղղությամբ մասնագիտացած ֆինանսական ծառայությունների առաջատար մատակարար Bitcoin Suisse AG-ի գլխավոր տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Արթուր Վայլոյանը կդառնա WCIT 2019-ի քննարկման մասնակցիներից մեկը:
Ավելի քան 25 տարվա աշխատանքի ընթացքում Արթուրը պահանջված գաղափարական առաջնորդ եւ նորարար է դարձել ֆինանսների, մասնավոր հաճախարոդների բանկային ծառայությունների եւ միկրոֆինանսավորման ոլորտում:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը: Միջազգային այդ միջոցառմանը, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միությունը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Կազմակերպչական աշխատանքներն անցկացնում է Առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների միությունը: