Գալկինը հրապարակել է դստեր՝ Լիզայի և նրա զարմիկի լուսանկարը
Հումորիստ Մաքսիմ Գալկինը, որն ընտանիքով Յուրմալայում է հանգստանում, հուզիչ լուսանկար է հրապարակել, որում իր 5-ամյա դուստրը՝ Լիզան, զարմիկին շնորհավորում է ծննդյան կապակցությամբ։
«Լիզան շնորհավորում է իր զարմիկին՝ Գրիշային»,-Instagram-ում լուսանկարը մակագրել է Գալկինը։
Օգտատերերը նշել են, որ երեխան ոչ միայն արտիստիկ է այլև, շատ նուրբ է ու քնքուշ։