Ջեսիկա Ալբային ռասիզմի մեջ են մեղադրել
Twitter-ի օգտատերերը ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբային մեղադրել են ռասիզմի և հոմոֆոբիայի մեջ, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Տեղեկատվության համաձայն՝ հոլիվուդյան աստղի օգտահաշվում հուլիսի 28-ին հակասեմիտական կոչերով և վիրավորանքներով ոչ միանշանակ թվիթների շարք է հայտնվել։ Հետո դրանք ջնջվել են։
Դերասանուհու երկրպագուների կարծիքով՝ նրա օգտահաշիվը կոտրված է եղել։ Սակայն աստղը չի մեկնաբանել այդ տեղեկությունը։