Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել ծնողներին (Լուսանկարներ)
Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հանգիստն անցկացնում է ընտանիքի հետ հայրենի Կրասնոդարում։ Լրագրողը նախ ցույց է տվել «կախարդական մահճակալն» Ադլերում, որում նախորդ տարի երազանք էր պահել երրորդ երեխայի մասին։ Այժմ նա հրապարակել է ծնողների լուսանկարը, որոնք, ըստ ամենայնի, հարաբերություններում չեն կորցրել կրակը։ Մայրիկը կանգնած է հրապուրիչ դիրքով, իսկ ամուսինը հիացմունքով նայում է նրան։
Լուսանկարի մեկնաբանություններում Սիմոնյանը հրապարակել է զույգի երկխոսության մի հատված, որում Սիմոն Սիմոնյանը դիմում է կնոջը. «Իսկ դու վատ չես, սլացիկ»։ Ինչին ի պատասխան Զինաիդա Սիմոնյանն ամուսնուն նկատողություն է արել. «Հանդարտվիր, Սիմոն, մենք թոռներ ունենք»։
Նախկինում Սիմոնյանը պատմել է, որ ծնողները ժողովրդի զավակներ են։ Այժմ նրանք թոշակի են անցել, հայրը մի ժամանակ զբաղվել է սառնարանների վերանորոգմամբ, իսկ մայրը ծաղիկներ է վաճառել։ Մարգարիտա Սիմոնյանը մի առիթով այսպես էր արտահայտվել հոր մասին, որը գերազանցությամբ ավարտել էր պոլիտեխնիկական համալսարանը։
«Նա աշխատում էր որպես սառնարանների վերանորոգման մասնագետ և վազվզել է, որքան կարողացել է։ Այնքան է աշխատել, որ երբ ես 10 տարեկան էի, մենք նոր բնակարան տեղափոխվեցինք»,- հիշել էր Սիմոնյանը՝ նշելով, որ միշտ պայքարելու է մեխանիզմների դեմ, որոնք «քայքայում են ընտանիքներն աղքատության պատճառով»։