Էնն Հեթուեյն առաջին անգամ հանրությանն է ներկայացել՝ երկրորդ հղիության մասին հայտարարելուց հետո (Լուսանկարներ)
Instagram-ի իր էջում դերասանուհի Էնն Հեթուեյը հայտնել է, որ երեխայի է սպասում և ցույց է տվել կլորացված փորիկը։
Սակայն դերասանուհին դեռ չի պատրաստվում հանգստանալ։ Նախօրեին Էնն առաջին անգամ նշված հայտարարությունից հետո հանրությանն է ներկայացել։ Հեթեուեյը ներկա է գտնվել իր մասնակցությամբ շոուին նվիրված միջոցառմանը։
Դերասանուհին երկար ազատ զգեստով էր, որը զարդարել է արձանը համբուրող պրինտը։ Էննը լի էր ուժով և շատ էր ժպտում։