Ռումենիգե․ Շուկան փոխվել է, բայց «Բավարիան» չի մասնակցի այս խելագարությանը
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն խելագարություն է համարում ֆուտբոլիստների տրանսֆերային գներն ու աստղերի աշխատավարձի չափը։
«Շուկան ամբողջովին փոխվել է։ Անհանգստացնող են ոչ միայն տրանսֆերների գները, այլեւ երկնիշ թվով միլիոն եվրոյի աշխատավարձերը։ 100 կամ 120 միլիոն եվրոյով տրանսֆերներն արդեն չեն տպավորում։
Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է Իսպանիայում, Անգլիայում եւ Իտալիայում աշխատավարձի բարձրացումը։ Պետք է զգույշ լինել, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Թվերն անհավանական են։ Գրիզմանը հարկերի վճարումից հետո ստանում է երկնիշ թվով միլիոնավոր եվրո աշխատավարձ։ Այդ թիվը կրկնապատկեք, քանի որ ակումբները նաեւ հարկեր են վճարում։
Մենք այս խելագարությանը չենք մասնակցի։ «Բավարիան» պետք է ունենա իր փիլիսոփայությունը եւ գնա իր ճանապարհով։ Մենք ցանկանում ենք ունենալ գրավիչ ֆուտբոլ ցուցադրող լավ թիմ»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը։
Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխված 28-ամյա Գրիզմանը հինգ տարում վաստակելու է 105 միլիոն եվրո։