Իրանում հայտարարել են Պոմպեոյի հարցազրույցի մասին
Հնարավոր է, որ Մայք Պոմպեոն հարցազրույց տա լրագրող Մարզիե Խաշեմիին (PRESS TV-ի լրագրող,-խմբ.), հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Մարզիե Խաշեմին ավելի վաղ ձերբակալվել էր Սենթ Լուիս օդանավակայանում (Միսուրի նահանգ), երբ Իրանից ժամանել էր վատառողջ եղբորը տեսակցելու համար: Այնուհետեւ ՀԴԲ-ի աշխատակիցները տեղափոխել էին կնոջը Վաշինգտոնի բանտերից մեկը: Իսկ մի քանի օր անց Խաշեմիին ազատ էին արձակել ԱՄՆ-ում:
«Բարեբախտաբար, վերջերս Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը դեպի Նյու Յորք եւ ամերիկյան ԶԼՄ-ներին տված նրա հարցազրույցը հանգեցրել էր նրան, որ Մայք Պոնպեոն խնդրել էր հարցազրույց տալ իրանյան ԶԼՄ-ներին»,-պատասխանել է Ռաբիին:
Ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը, որ նա մտադիր է պատմել իրանյան հասարակության իրականության մասին, Ռաբիին պարզաբանել է. «Մեր թղթակից Մարզիե Խաշեմին, հնարավոր է, կմեկնի ԱՄՆ եւ հարցազրույց կվերցնեի նրանից»: