Տեխասում ռեստորանի կանացի զուգարանում հայտնաբերվել է նորածնի դի
Ամերիկյան Տեխաս նահանգի ոստիկանությունը փնտրում է կնոջը, որը ծննդաբերել էր Applebee's ռեստորանի կանացի զուգարանում, այնուհետեւ նետել մահացած նորածնի մարմինն աղբամանի մեջ, հաղորդում է Fox News-ը:
Երեխային հայտնաբերել է ռեստորանի աշխատակիցը, որը մաքրություն էր անում զուգարանում երեխայի մոր հեռանալուց երեսուն րոպե անց:
Ներկայումս անցկացվում է հետաքննություն: Ոստիկանությունն ուսումնասիրում է ռեստորանի տեսախցիկների ֆիքսած նյութերը եւ փորձում պարզել՝ ողջ էր ծնվել արդյոք երեխան: