Կին և երեխա է մահացել Աֆղանստանում մոտոցիկլետի պայթյունի հետևանքով
Երկու քաղաքացի՝ կին և երեխա է մահացել աֆղանական Հոսթ նահանգում մոտոցիկլետի պայթյունի հետևանքով, հաղորդում է Pajhwok-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, մոտոցիկլետի պայթյունի հետևանքով վիրավորվել է ևս 17 մարդ: Զինվորականները չեն տուժել: Դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: