Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով խորտակված գնացքից 700 մարդու են փրկել (Տեսանյութ)
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ջրհեղեղի հետեւանքով գնացք է խորտակվել: Փրկարարներին հաջողվել է 700 մարդու կյանք փրկել, հաղորդում է BBC News-ը:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են նավակներ, ուղղաթիռներ եւ ջրասուզակներ:
Նշվում է, որ երկրի այլ շրջաններում հորդառատ անձրեւներ են, հարյուրավոր մարդիկ են զոհվել: