Քաղաքացին դիմել է դատախազություն և հայտնել՝ «Իզմիրլյան» ԲԿ անձնակազմի մեղքով իր մայրը վիրահատությունից հետո մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Մ․-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ հունիսի 26-ին իր մորը՝ Ռուզաննա Մ․-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ենթարկել են վիրահատության և վիրահատությունից 3 ժամ անց նշված բժշկական կենտրոնում մայրը մահացել է։
Կարեն Մ․-ն հայտնել է, որ մոր մահվան պատճառը եղել է նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր դատախազությունից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 և181 հոդվածների կարգով ընթացք լուծելու համար դիմումն ուղարկվել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տեսակետը խնդրի վերաբերյալ։